երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ առցանց դասընթաց՝ բժիշկների և բուժքույրերի համար

COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ առցանց դասընթաց՝ բժիշկների և բուժքույրերի համար

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը» ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հետ համատեղ անցկացրել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բժիշկների և բուժքույրերի համար կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների վերաբերյալ առցանց դասընթաց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:

՛՛Դասընթացին բանախոսել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վեհսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» փոխտնօրեն, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը, «Cambridge Health Alliance»-ի առաջնային բուժօգնության արդյունավետության բարձրացման բժշկական տնօրեն, Հարվարդի բժշկական դպրոցի ինստրուկտոր, մանկաբույժ Լորկի Լիբարիդյանը, Կոլումբիայի համալսարանի Սնուցումը մանկաբուժությունում ամբիոնի դասախոս, Հանրային առողջության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ, Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս Կիմ Հեքիմյանը, Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների դասախոս, մանկական ինֆեկցիոնիստ Ցոլին Կոջաողլանյանը, Բեյրութի Ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի առողջության խթանման ամբիոնի դասախոս Թամար Քաբաքյանը և այլք:

Գիտաժողովի նպատակն է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բուժաշխատողների շրջանում միջազգային մոտեցումներին համահունչ գիտելիքների բարելավումը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: