չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Երկօրյա դասընթաց՝ տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար

Երկօրյա դասընթաց՝ տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար

Առողջապահության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագորակցությամբ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց է կազմակերպվել տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար։

Դասընթացը կայացել է Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ 2-րդ» ծրագրի շրջանակներում։

Նպատակը էթիկայի հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր։

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամները ներկայացրել են հանձնաժողովի գործունեության սկզբունքներն ու կանոնները, անդրադարձել էթիկական և մարդու իրավունքների եվրոպական և ազգային ստանդարտներին։

Դասընթացի երկրորդ հատվածում ներկայացվել է հանրային իրազեկման կարևորությունը՝ պացիենտների իրավունքների պաշտպանության և էթիկայի հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ։

Անդրադարձ է եղել նաև էթիկայի հանձնաժողովի կողմից դեպքերը քննելու ընթացակարգին, որի վերաբերյալ բուժհաստատություններն ներկայացուցիչներն ուղղել են բազմաթիվ հարցեր, ծավալվել է քննարկում։

  • Կիսվել: