երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւէ քաղաքացի 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով. Թորոսյան

Չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւէ քաղաքացի 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով. Թորոսյան

Բժիշկները 24-ժամյա ռեժիմով կատարում են իրենց աշխատանքը, բայց միշտ չէ, որ հնարավոր է լինում փրկել մարդկանց կյանքը:Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա ասաց, որ երեկ ռեկորդային մահվան թիվ ենք ունեցել՝ 15 մահ:

՛՛Չնայած շատ ենք նշում, որ ասիմպտոմ դեպքերը մեծամասնություն են, չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւէ քաղաքացի 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով:
Դուք գիտեք, որ վերջին օրերին ասիմպտոմ դեպքերը բուժում ենք պոլիկլինիկական համակարգում, սակայն դա լինելով նոր մի գործառույթ նրանց համար, որոշակի լարվածություն է առացացրել մեր քաղաքացիների եւ առողջության առաջնային պահպանման օղակի միջեւ: Ուզում եմ կոչ անել, որ հայտնաբերված թերությունները, բողքները հրատապ փոխանցվեն նախարարության թեժ գիծ՝ 8003 համարին, որ կարողանանք արագ արձագանքելն՛՛,-ասաց Թորոսյանը:

  • Կիսվել: