շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի ևս 400 հազար դեղաչափ

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի ևս 400 հազար դեղաչափ

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

ԱՆ-ից հիշեցնում են, որ «Սինոֆարմ»-ը  նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

  • Կիսվել: