Չինաստանից Ռուսաստան տարհանվողների ցուցակում ՀՀ մեկ քաղաքացի կա
Ռուսաստանի իշխանությունները որոշել են նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար Չինաստանից տարհանվողներին տեղավորել Տյումենի երկրամասում։ Նրանք այնտեղ կմնան կարանտինում, որպեսզի վիրուսակիր լինելու դեպքում այդ վիրուսը չտարածեն բնակչության մեջ։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Ռուսական իշխանությունները կազմել են տարհանվողների ցուցակ, որի մեջ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ և հետխորհրդային այլ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքացիներ են։
147 ցուցակագրվածների մեջ Հայաստանի 1 քաղաքացի կա։
Ռուսական բանակն արդեն առանձին ստորաբաժանում է ստեղծել, որի մեջ 5 այդպիսի ինքնաթիռ կա։ Դրանց անձնակազմերի հետ Չինաստան են մեկնում ռազմական բժիշկներ, վարակաբաններ, որպեսզի հենց տեղում ստուգեն Ռուսաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուսի հնարավոր առկայությունը, դրանից հետո տեղափոխեն հայրենիք։
Ինքնաթիռներից առնվազն մեկն այսօր մեկնել է Չինաստան՝ տարհանում իրականացնելու։