երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Չենք կարող օրերով այսպես մնալ, մինչև իրենք այդ թղթաբանությունը կատարեն. վարորդները բողոքի ակցիա են իրականանցում Հանրապետության հրապարակում

Չենք կարող օրերով այսպես մնալ, մինչև իրենք այդ թղթաբանությունը կատարեն. վարորդները բողոքի ակցիա են իրականանցում Հանրապետության հրապարակում

Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են անում զբոսաշրջային ծառայություններ մատուցող վարորդները: Նրանք պնդում են որ իրենց ձայնը լսելի չէ, չգիտեն՝ ինչ անեն, ուր գնան, որ իրենց խնդրին լուծում տան, այդ իսկ պատճառով ակցիա են իրականացնում:

Բողոքի պատճառն այն է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել, որով կայանումն արգելող նշաններ է դրել Հյուսիսային պողոտա–Աբովյան խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։

Վարորդները պնդում են՝ դա իրենց համար միայն կայանման վայր չէ, այլ՝ աշխատավայր:

«Մենք չենք կարող օրերով այսպես մնալ, մինչև իրենք այդ թղթաբանությունը կատարեն։ Մարդը մի օր չաշխատեց, իր երեխան սոված է մնալու։ Ես գնամ երեխային ասեմ՝ տղա ջան, սպասի, մինչև ձյաձյաները որոշե՞ն։ Այպես իրար պաս տալով ոչ ոք չի ուզում այս հարցին լուծում տալ»,- News.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը, ով պդնեց, որ տարբեր տեղեր են դիմել, սակայն իրենց չեն ընդունում ու չեն լսում:

  • Կիսվել: