ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չեմ բացառում՝ տուգանքները խստացնող նախագիծ կարող է բերել նաև ԲՀԿ-ից որևէ պատգամավոր. Գաբրիելյան

Չեմ բացառում՝ տուգանքները խստացնող նախագիծ կարող է բերել նաև ԲՀԿ-ից որևէ պատգամավոր. Գաբրիելյան

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգը հաստատելուց առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է դիմակ կրելու համար տուգանքը խստացնող նախագիծը ընդգրկվի ԱԺ օրակարգ։

Նիստի օրակարգի նախագիծը ներկայացնող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ի պատասխան, ասաց, որ այս պահին նախագիծը շրջանառությունից ընդհանրապես հանված է, իսկ թե նման նախագիծ կբերվի ԱԺ օրակարգ, թե ոչ, որևէ մեկը չի կարող սահմանափակել:

«Ես և որևէ մեկը չենք կարող սահմանափակել պատգամավորի՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքը։ Ես չեմ կարող բացառել, որ այդ թվում նաև ձեր խմբակցությունից որևէ մեկը վաղը կառաջարկի դիմակների տուգանքը սարքել 150 հազար դրամ»,- ասաց նա՝ դիմելով Նաիրա Զոհրաբյանին:

Գաբրիելյանը նաև ասաց, որ մասնագիտական շրջանակները տարբեր կարծիքներ ունեն տուգանքներն ավելացնելու նախագծի վերաբերյալ և նրա խոսքով, մի մասը՝ տուգանքների խիստ բարձր չափով օրինակ է բերում Վրաստանին, որտեղ եռակի բարձր է տուգանքի չափը։

  • Կիսվել: