երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Չարենցավանի ոստիկանները մեթամֆետամինով փաթեթներ են հայտնաբերել

Չարենցավանի ոստիկանները մեթամֆետամինով փաթեթներ են հայտնաբերել

Մայիսի 16-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ոստիկանների հետ իրացնելով, Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 16 փաթեթ՝ 6 գրամից ավելի մեթամֆետամինով։

Մայիսի 18-ին Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները Տերվիշյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են 27-ամյա մի երիտասարդի։ Բաժնում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոտ 1 գրամ մեթամֆետամինով փաթեթ։ Երիտասարդի հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: