հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չարբախի ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել (տեսանյութ)

Չարբախի ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել (տեսանյութ)

Հունիսի 22-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում Շիրակի փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ իրենց շենքի բակում, օգտվելով «Հոնդա Ֆիթ» մակնիշի իր մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են մեքենայի 2 մոնիթոր, ժամացույց, բջջային հեռախոս, փաստաթղթեր ու փող:

Քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ եւ օպերատիվ աշխատանքի շնորհիվ գողությունից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Նոր Արեշի 34-ամյա մի բնակիչ:

Նույն օրը, ժամը 11-ին, կասկածվողը Երեւանի Շարուրի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Չարբախի բաժանմունք:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: