ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չարբախի ոստիկանները գողին բռնեցին հենց դեպքի վայրում․ երիտասարդը ձերբակալվել է, գողոնը՝ առգրավվել (տեսանյութ)

Չարբախի ոստիկանները գողին բռնեցին հենց դեպքի վայրում․ երիտասարդը ձերբակալվել է, գողոնը՝ առգրավվել (տեսանյութ)

Փետրվարի լույս 23-ի գիշերը մի երիտասարդ, տեխնիկական միջոց գործադրելով, բացել էր խանութի դուռը, կոտրել սրահում տեղադրված վճարահաշվարկային տերմինալը և փողը վերցրել։ Վերցրել էր նաև դրամարկղի փողը, ցուցափեղկերից հավաքել ծխախոտի մեծ մասը, բայց խանութից դուրս գալ չէր կարողացել։ Այդ ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում ահազանգ էր ստացվել։ Բաժանմունքի օպերատիվ խումբը, արագ արձագանքելով, խանութ մտած երիտասարդին բռնեց հենց դեպքի վայրում։

Երիտասարդը բերման ենթարկվեց Չարբախի բաժանմունք, որտեղ պարզվեց ինքնությունը՝ 25 տարեկան, Վանաձորի բնակիչ։ Նա խոստովանեց կատարածն ու ձերբակալվեց։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց հափշտակած մի քանի հարյուր հազար դրամը։ Պարզվեց նաև, որ նույն գիշերը մտել էր մեկ այլ խանութ ու գողացել տեխնիկական սարքավորում։ Դեպքի վայրում հայտնաբերվել է գործիք, որով բացել էր խանութի դուռը։ Հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: