երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Չափազանց կարևոր է նոր ստանդարտներին համապատասխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության հստակ մակարդակներ ունենալը. Ավանեսյան

Չափազանց կարևոր է նոր ստանդարտներին համապատասխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության հստակ մակարդակներ ունենալը. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բժշկական կենտրոնների Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարների հետ: Քննարկման օրակարգում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով Վերակենդանացման և ինտենսիվ թերապիա բաժանմունք ընդունվող պացիենտների պահանջվող վիճակների, բժշկական ցուցումների, վերանայվող չափորոշիչների հարցն էր: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
 
Նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նոր ստանդարտներին համապատասխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության հստակ մակարդակներ ունենալը և ընդգծել է, որ վերանայվելու են պետության կողմից փոխհատուցման գները:
 
Մասնագիտական կազմով հանդիպումները շարունակական կլինեն:

  • Կիսվել: