կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ճակատագիրն արդեն որոշվել է. «Հրապարակ»

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ճակատագիրն արդեն որոշվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրենի պաշտոնից սկանդալով հեռացած Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է․ մնալու է թանգարան-ինստիտուտում՝ որպես շարքային գիտաշխատող, թեպետ լուրեր կային, որ հնարավոր է զբաղեցնի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Իշխանությունը, ըստ էության, որոշել է ամբողջ խստությամբ պատժել Գզոյանին ու նրան զրկել ղեկավար պաշտոն զբաղեցնելուց։

Աշխատակազմից տեղեկացանք, որ Գզոյանը հայտնի դեպքերից հետո արձակուրդ է գնացել, տնօրեն լինելու տարիներին աշխատել է գրեթե առանց հանգստի եւ երկարատեւ արձակուրդ ունի կուտակած, ասում են՝ մայիսին նոր կվերադառնա աշխատանքի, սակայն դեպրեսիվ վիճակում է, կարծում է, որ իշխանությունն իր նկատմամբ այդ քայլով տվել է ինստիտուտի քանդման մեկնարկը։

  • Կիսվել: