երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Վերջին զանգի» միջոցառմանը թունավորված ևս մեկ մարդ է հոսպիտալացվել

«Վերջին զանգի» միջոցառմանը թունավորված ևս մեկ մարդ է հոսպիտալացվել

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը մանրամասներ է ներկայացրել Բյուրեղավանում «Վերջին զանգի» միջոցառումներից հետո թունավորման դեպքերի մասին։

Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ «Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ում հոսպիտալացված պացիենտներից 1-ը դուրս է գրվել, հոսպիտալացվել է 1 նոր պացիենտ։ Միջոցառման մասնակիցներից ևս մեկը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։

2022 թվականի հունիսի 7-ի ժամը 15։30-ի դրությամբ հոսպիտալացված է 15 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով։
Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, աշխատանքները շարունակվում են»։

  • Կիսվել: