ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է

Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է

Բյուրեղավան քաղաքում օրեր առաջ արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս ստացիոնար բուժում են ստանում։ Նրանց մեծ մասը գտնվում է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ Այս մասին տեղեկացնում են Բյուրեղավանի համայնքապետարանից։

Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժկենտրոն՝ հիվանդների առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Նրանք շրջել են հիվանդասենյակներով և զրուցել բուժում ստացող քաղաքացիների հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ դիմել են բժշկական կենտրոն՝  փորլուծության ու փսխան պատճառով:

  • Կիսվել: