ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԲԸՏՄ-ն կրկնակի շրջայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում

ԲԸՏՄ-ն կրկնակի շրջայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում

Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Զբոսայգիներում իրականացված մշտադիտարկումների ընթացքում նկատվել է խախտումների և թերությունների նվազում։ Քաղաքացիները զբոսնել են դիմակներով,  չեն արձանագրվել նաև մարդկային կուտակումներ։

Լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ Տեսչական մարմնի աշխատանքային խումբը բաժանել է դիմակներ և հիշեցրել, որ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կաննոները պարտավոր է պահպանել յուրաքանչյուր ոք։

Մայրաքաղաքում և մարզերում իրականացվող ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ամենօրյա ռեժիմով։

  • Կիսվել: