երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բուժաշխատողները չեն կարող թողնել վիրավորներին եւ զբաղվել վարակված պացիենտներով․ Սահակյան

Բուժաշխատողները չեն կարող թողնել վիրավորներին եւ զբաղվել վարակված պացիենտներով․ Սահակյան

Վերջին 14 օրվա ընթացքում՝ համեմատած նախորդ 14 օրերի հետ, կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճը կազմել է 101%: Այս մասին հայտնում է ԱՆ իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ 

Մասնագետի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի ակտիվ տարածումը լուրջ վտանգ է նաեւ վիրավոր զինվորների համար, քանի որ նրանց վարակման ռիսկը մեծանում է: Չնայած հիվանդանոցներում արվում է հնարավոր ամեն ինչ՝ նվազեցնելու հիվանդանոցի ներսում վարակվելու ռիսկը, վիրավոր զինվորը կարող է վարակվել հիվանդանոցի ճանապարհին:

«Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն կրկնապատկվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ, եւ եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր՝ այժմյան 650-750-ի փոխարեն: Քանի որ այժմ հիվանդանոցներում շատ են վիրավոր զինվորները, հոսպիտալացնում են միայն կորոնավիրուսի ծանր ընթացքով պացիենտներին. մյուսներին բուժում են տնային պայմաններում: Բուժաշխատողները չեն կարող թողնել վիրավորներին եւ զբաղվել վարակված պացիենտներով, այդ պատճառով մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանգնեցնենք հիվանդության տարածումը»,- ասել է նա։ 

 
 
 

  • Կիսվել: