հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բուխարեստում ներկայացվել է հայկական կոնյակագործության պատմությունը

Բուխարեստում ներկայացվել է հայկական կոնյակագործության պատմությունը

Ռումինիայում հայկական արտադրանքի մասին տեղեկացվածության բարձրացման միջոցառումների շրջանակներում՝ հունվարի 21-ին Բուխարեստի հայկական մշակութային կենտրոնում հյուրընկալվել էին Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամուսինները (SPOHOM):

Միջոցառման սկզբում հյուրերին ներկայացվեց հայկական կոնյակագործության պատմությունը, լեգենդար ARARAT կոնյակի արտադրության տեխնոլոգիան ու տեսակները։

Հայաստանի խորհրդանիշներից մեկի՝ ARARAT կոնյակի ու հայկական արտադրանքների հետ ծանոթությունից հետո հյուրերը վայելեցին հայկական կոնյակի ու քաղցրավենիքների համն ու բույրը, ինչից հետո անցկացվեց կոնյակի բույրով մոմերի պատրաստման աշխատարան:

 

  • Կիսվել: