կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Բուդապեշտում կկազմակերպվի հայկական համաժողով

Բուդապեշտում կկազմակերպվի հայկական համաժողով

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հունգարիայի հայկական համայնքի պատվիրակությանը, որը գլխավորում էր Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Ակոպյանը:

Գլխավոր հանձնակատարը հանդիպման ընթացքում ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ծրագրերը:

Ընդգծվել է համայնքի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու կարևրությունը:

Նիկողոս Հակոբյանը ներկայացրել է Հունգարիայի հայ համայնքի ներկայիս վիճակը:
Նա նշել է, որ 2024 թվականին Բուդապեշտում պլանավորում են կազմակերպել հայկական համաժողով, որի շուրջ պատրասակամություն կա աշխատելու գրասենյակի հետ:

  • Կիսվել: