հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԲՏԱ նախարարը և Իսպանիայի դեսպանը քննարկել են մի շարք ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները

ԲՏԱ նախարարը և Իսպանիայի դեսպանը քննարկել են մի շարք ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը ողջունել են միմյանց, խոսել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները:

Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական կրթության, ստարտափ էկոհամակարգի, թվայնացման, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի, տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Մարկոս Գոմես Մարտինեսն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի կարևորությունը տնտեսության բոլոր ոլորտներում՝ այս համատեքստում մատնանշելով Իսպանիայի ունեցած ձեռքբերումները, հետաքրքրվել է տեխնոլոգիական կրթության, ստարտափների զարգացմանն ուղղված հայկական փորձով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, վերջերս Հայաստանում անցկացված «Սթարմուս VI» միջազգային փառատոնին, Հայաստանի բնակավայրերում ինտերնետ հասանելիությանը, հայկական ՏՏ ընկերությունների ձեռքբերումներին։

Քննարկվել են Իսպանիայի բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հաջողված լուծումները կիրառելու, Հայաստանում իսպանական առաջատար ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու, ստարտափ էկոհամակարգի զարգացման, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու, մի շարք այլ ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները։

Կողմերն ընդգծել են, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի։

  • Կիսվել: