ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Բոլոր կողմերից կտրված ենք, թշնամին բարձունքներում է»․ Մեծ Շենի գյուղապետ

«Բոլոր կողմերից կտրված ենք, թշնամին բարձունքներում է»․ Մեծ Շենի գյուղապետ

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շրջափակված է․ բոլոր ճանապարհներն ու բարձունքները՝ թշնամու հսկողության տակ։ Բնակիչները նկուղներում են՝ անորոշության, վախի մեջ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավիդյանը։

«Մինչև ուշ գիշեր կրակում էին։ Հիմա հանգիստ է, բայց ցանկացած պահի ինչ ասես՝ կարող է լինել։ Բոլոր կողմերից կտրված ենք, կապի ոչ մի միջոց չի աշխատում։ Կապի դուրս գալ հաջողվում է հազվադեպ։ Շատերը չգիտեմ իրենց հարազատները որտեղ են, ինչ վիճակում են։ Ամենաանտանելին այս անորոշությունն է․ չգիտենք հաջորդ պահին ի՞նչ է լինելու»,-ասել է գյուղապետը։

Հարևան Եղցահողն ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներն ամբողջությամբ ավերել են՝ դպրոցի շենք, տներ, հիմնարկներ ․․․

  • Կիսվել: