ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բնակչությանն անվճար որակյալ բուժօգնություն տրամադրելու նախաձեռնությունը շարունակվում է. Մուրադյան

Բնակչությանն անվճար որակյալ բուժօգնություն տրամադրելու նախաձեռնությունը շարունակվում է. Մուրադյան

Բնակչությանն անվճար որակյալ բուժօգնություն տրամադրելու նախաձեռնությունը շարունակվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

՛՛ԵՊԲՀ համալսարանական 3 հիվանդանոցներում ոչ աշխատանքային օրն այսօր ևս մեկնարկեց առավոտյան 11:00-ից։

Ժողովրդի, բնակչության թիկունքին լինելու մեծ պատրաստակամությամբ բժիշկներն ընդունում էին այցելուներին, կատարում խորհրդատվություններ, նշանակում բուժումներ և անհրաժեշտության դեպքում նաև ախտորոշիչ հետազոտություններ կատարում տեղում։

Նախաձեռնության շրջանակում քաղաքացիների նախապես գրանցված լինելը թույլ է տալիս խուսափել հերթերից և կուտակումներից:

Այս հանգամանքը համալսարանական համաճարակաբանական թիմի և ծրագրի պատասխանատուների ուշադրության կենտրոնում է։

Ինչպես արդեն գիտեք, «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագիրը տևելու է ուղիղ 100 օր։
100 օրերի ընթացքում, երեք միջոցառման փաթեթից կազմված համալսարանական նախաձեռնության շրջանակում, յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11:00-14:00-ը, համալսարանական մասնագետների կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություններ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:

Խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում կիրականացվի 100 վիրաբուժական միջամտություն 50% զեղչով` ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և արդեն հաջորդ շաբաթ օրը գրանցվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ +374 10 58 07 24

«Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ +374 91 16 20 00

«Միքայելան» վիրաբուժության ինստիտուտ՝ +374 41 60 01 45՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: