հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բնակարանային գողության ու փորձի դեպքեր Աշտարակում. երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Բնակարանային գողության ու փորձի դեպքեր Աշտարակում. երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Օգոստոսի 18-ին, ժամը 17-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնում Վարդգես Պետրոսյան փողոցի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ անհայտ անձինք բացել են իրենց բնակարանի դուռը, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոչինչ չգողացած, հեռացել են:

Իրավապահները գողության փորձը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ օգոստոսի 24-ին բաժնում ահազանգ ստացվեց, որ Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան դուռը եւ հյուրասենյակից գողացել ոսկյա կախազարդ ու ոսկեգույն շղթա:

Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները շուտով տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողության փորձն ու գողությունը հնարավոր է կատարած լինի նախկինում դատապարտված, Երեւանի Նորաշեն թաղամասի 47-ամյա մի բնակիչ: Սեպտեմբերի 3-ին կասկածվողը, իր «Օպել» մակնիշի մեքենայով, Երեւանից բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա մենակ չի գործել: Մասնակցել են 30 եւ 37 տարեկան եւս երկու երեւանցի:

Օգոստոսի 4-ին նրանք նույնպես բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին: Կասկածյալներից երկուսը խոստովանել են, որ նշված գողությունից ու գողության փորձից զատ՝ օգոստոս ամսին բնակարանային գողության եւ գողության փորձեր են արել նաեւ Հրազդան, Էջմիածին եւ Մասիս քաղաքներում:

Բերման ենթարկված տղամարդիկ ձերբակալվել են:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: