չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Բերման ենթարկվածի մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել (տեսանյութ)

Բերման ենթարկվածի մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության եւ օգտագործման դեմ հետեւողական պայքարը:

Ապրիլի 17-ին հերթական դեպքը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները բացահայտեցին:

Ժամը 20.30-ի սահմաններում 3-րդ բաժանմունքի քրեական հետախույզները Էրեբունու փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Հրաչյա Հովհաննիսյան փողոցի 43-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց բյուրեղանման զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, պահում է իր օգտագործման համար:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: