ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը

Բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության շարժման համահիմնադիր Վահագն Չախալյանն ու մեկ քաղաքացի բերման են ենթարկվել սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս:

Հատկանշական է, որ այս պահին ԱԺ-ի դիմաց ակցիա է ընթանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, որը կազմակերպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

ԼՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիան աջակցություն է ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։

  • Կիսվել: