Վթար՝ Երևանում․ «Dodge»-ն ու «Tesla»-ն բախվել են, կոտրվել է լուսակիրը և դուռը
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:25-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա – Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Dodge» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, անցել մայթով և բախվել «Գրանդ Քենդի» ընկերության խանութի դռանը՝ կոտրելով այն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։



