Amazon Web Services ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են ԲՏԱԱԲՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, AWS-ի Միջերկրածովյան Եվրոպայի (EU MED) հանրային քաղաքականության տնօրեն Ֆրանկո Սպիչարիելոն և AWS Sovereign Cloud-ի բիզնեսի զարգացման ղեկավար Կարա Նալաբանդյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտին (AI Virtual Institute) AWS ծառայությունների մատուցման հետ կապված հարցերին, ինչպես նաև Amazon LEO արբանյակային կապի հնարավորություններին։ Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կողմերը քննարկել են նշված ուղղություններով համագործակցության հնարավոր ձևաչափերը և հետագա քայլերը։



