Փաշինյանը, խաղաղության հաստատմամբ, Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության աճի հնարավորություն է տեսնում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմամբ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության աճի հնարավորություն է տեսնում: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում՝ խոսելով արհեստական բանականության գործարանների բացման մասին:
«Ինչ վերաբերում է Արհեստական բանականությանը, նախորդ տարի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին: Արհեստական բանականության արդեն երկու գործարան կա Հայաստանում, սա շատ լավ լուր է մեր երկրի համար: Տեխնոլոգիաները մեր ՀՆԱ -ի ամենամյա աճի և մեր տնտեսության շատ կարևոր մաս են: Խաղաղության հաստատմամբ՝ մեր երկրում ներդրումների համար գրավչությունը կաճի, այն տեսնում ենք, այն աճում է, ավելանում է»,- նշել է վարչապետը։



