շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը

Բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը

Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային կոմիտեի տելեգրամյան ալիքից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։

Այս ամենի ֆոնին Հանրապետության հրապարակում ոստիկանությունն ուժեր է կուտակում, իսկ մայրաքաղաքի որոշ հատվածներում սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին։

  • Կիսվել: