կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բելգրադում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Բելգրադում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Բելգրադում ապրիլի 19-ին, Զեմունի այգու Սուրբ Միքայել և Գաբրիյել Հրեշտակապետերի եկեղեցու առջև տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Այս մասին տեղեկացնում է Չեխիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Ըստ աղբուրի՝ արարողությունը կազմակերպել էին Սերբիայում ՀՀ դեսպանությունը և Վրնյաչկա Բանյայի հայերի միությունը։ Ներկա են գտնվել Սերբիայում Ֆրանսիայի և Կիպրոսի դեսպանները, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի և Հունաստանի փոխդեսպանները, Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը՝ ամուսնու հետ, Սերբիայի խորհրդարանում Սերբիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալեքսանդար Չոտրիչը, բազմաթիվ սերբահայեր և Հայաստանի սերբ բարեկամներ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Վրնյաչկա Բանյայի հայերի միության նախագահ Չեդոմիր Արտինովիչը, դեսպանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղել խաչքարին։ ՀՀ դեսպանը ներկաներին դիմել է օրվա խորհրդին նվիրված ուղերձով։

 

  • Կիսվել: