չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Բելառուսում COVID-19-ից բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 9 932 պացիենտ

Բելառուսում COVID-19-ից բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 9 932 պացիենտ

Բելառուսում մայիսի 17-ի դրությամբ COVID-19-ից բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 9 932 պացիենտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի առողջապահության նախարարությունից։

Գրանցվել է 29 650 մարդ, որոնց COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է 350 515 թեստ։

Բելառուսում վարակի տարածման սկզբից ի վեր մահացել է 165 պացիենտ, որոնք Կորոնավիրուսային վարակի հետ ունեցել են մի շարք քրոնիկական հիվանդություններ։

  • Կիսվել: