ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալական խոսք է հղել «Հայաստան» խմբակցությանը

Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալական խոսք է հղել «Հայաստան» խմբակցությանը

Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալական խոսք է հղել «Հայաստան» խմբակցությանը՝ պատգամավորների պարգեւավճարներից գոյացած ամբողջ գումարը Արցախում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին փոխանցելու համար։  Այս մասին ասված է «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։

Բարոնուհու շնորհակալական նամակում մասնավորապես ասվում է. «Հրաշալի նորություն ստացա, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության բոլոր անդամները 10.740․000 դրամ  են նվիրաբերել  Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին։ Իրականում ինձ համար դժվար է երախտագիտության և գնահատանքի խոսքեր գտնել։  Ես և իմ գործընկերները խորապես շնորհակալ ենք այս անչափ կարևոր նվիրատվության համար, որն անկասկած  հույս և լավատեսություն կներշնչի մեր վերականգնողական կենտրոնի հիվանդներին և աշխատակիցներին»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում առկա ծանր բարոյահոգեբանական, սոցալ-տնտեսական պայմաններում պաշտոնյաներին տրվելիք պարգեւավճարների արատավոր պրակտիկան եւ այդ հարցով դիմել է ՍԴ:

  • Կիսվել: