շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կապանի ղեկավարն ընդունել է ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության ղեկավարին

Կապանի ղեկավարն ընդունել է ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության ղեկավարին

Դեկտեմբերի 12-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, ով այդ պաշտոնում ավարտում է առաքելությունը Հայաստանում, հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

Համայնքի ղեկավարը բարձր է գնահատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ արդյունավետ համագործակցությունը, համայնքում համատեղ իրականացված բազմաոլորտ ծրագրերը և այդ ծրագրերի իրականացման գործում Մուհամեդ Խավցուկովի դերն ու ներդրած ջանքերը։ Նրա համոզմամբ ձևավորված սերտ հարաբերությունները հիմք կհանդիսանան նոր ղեկավարի հետ ևս ցանկալի արդյունքներ գրանցելու համար։

Մուհամեդ Խավցուկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել հնչած բարի խոսքերի համար և համայնքի ղեկավարին ներկայացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության նոր ղեկավար Ժելկո Լեժայային։ Նա ևս բարձր է գնահատել համագործակցությունը համայնքապետարանի հետ՝ ընդգծելով, որ իր աշխատանքի արդյունավետությունը անմիջականորեն կախված է եղել նաև ձևավորված կառուցողական համագործակցությունից:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ նա ներկայացրել է կազմակերպության կողմից 2023 թվականին իրականացված բազմաոլորտ ծրագրերը, որոնց բնականոն ընթացքը փոխվեց սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու հետ։

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գալիք տարվա համար նախատեսված ծրագրերին, որոնք ուղղված են սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիական բնակչության կարիքների, ինչպես նաև տեղահանվածների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների արձագանքմանը:

  • Կիսվել: