երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
BAN ակումբում հայտնաբերել են էլեկտրոնային կշեռքով թմրանյութի կշռման փաստ․ Արմեն Խաչատրյան

BAN ակումբում հայտնաբերել են էլեկտրոնային կշեռքով թմրանյութի կշռման փաստ․ Արմեն Խաչատրյան

Հունիսի 24-ի գիշերը Պարեկային ոստիկանության ծառայողները քաղաքացու ահազանգի հիման վրա մուտք են գործել ԲԱՂՐԱՄՅԱՆ 3 հասցեում գտնվող BAN ակումբ, որտեղ հայտնաբերել են էլեկտրոնային կշեռքով թմրանյութի կշռման փաստ, 21-ամյա աղջկա մոտ՝ մեթոդոն տեսակի թմրանյութ և թմրանյութի շրջանառության այլ դրվագներ։ Այս մասին գրառում է կատարել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
 
• Անհերքելի ճշմարտություն է, որ ոստիկանությունը հրատապ ռեժիմով պետք է ահռելի ծավալով միջոցառումներ իրականացնի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը նախականխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ։
 
• Անհերքելի փաստ է նաեւ, որ մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները։
 
• Յուրաքանչյուր ծնող իր հերթին պարտավոր է տեղեկացված լինել, թե, օրինակ, իր դուստրը գիշերվա ժամը 4-ին որտեղ է և ինչով է զբաղված։
 
• Ոստիկանությանը հորդորում եմ նման բացահայտումներով հրապարակել հասարակական օբյեկտների անունները։ Հանրությունն էլ պետք է իրազեկված լինի, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, որ հանրային օբյեկտներում ինչ ռիսկեր կան։

  • Կիսվել: