կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Բախվել են «Hyundai»-ն ու «Triumph Rocket III» մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Բախվել են «Hyundai»-ն ու «Triumph Rocket III» մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր ՝ հունիսի 27-ին մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Triumph Rocket III» մոտոցիկլետը ու «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահան Կարապետյանի և դասակի հրամանատար Հակոբ Սեկոյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: