Բախում` վանաձորցիների և ընդդիմության հավաքի մասնակիցների միջև (տեսանյութ)
«Դիմադրություն» շարժումը այսօր՝ մայիսի 7-ին, հանրահավաք է անցկացնում Վանաձորում։
Հավաքի ժամանակ բախում է տեղի ունեցել վանաձորցիների և ընդդիմության երթի մասնակիցների միջև։
Ընդդիմադիրների՝ «Առանց թուրքի Հայաստան» կոչերին վանաձորցիները հակադարձել են՝ ասելով. «Առանց ձեզ, դո՛ւք եք թուրքը»:
«Քաղաքացին եկել է ձեզ ասի՝ դուք Հայաստանում անելիք չունեք: Ազգային ժողովում կատու եք դառնում»,- բորբոքված ասել են վանաձորցիները:


