հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, քոլեջների և համալսարանի ուսանողներ ու դասախոսներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, քոլեջների և համալսարանի ուսանողներ ու դասախոսներ

Այս ամիս «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ, քոլեջների եւ համալսարանի ուսանողներ ու դասախոսներ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել են պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Սարուխանյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Էմմա Պալյանը:

Խորհրդարանականներ Լիլիթ Ստեփանյանն ու Ալխաս Ղազարյանն ընդունել են Կոտայքի մարզի Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Պատգամավոր Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Երեւանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի, իսկ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ Երեւանի Հայբուսակ համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին:

Գյումրիի թիվ 26 ավագ եւ թիվ 31 հիմնական դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել են պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը:

Երեւանի Արգիշտի Առաջին արքայի անվան հ. 61 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել է պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Գավառի ակադեմիկոս Ալեքսանդր Թամամշեւի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ խոսել են պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Դավիթ Առուշանյանը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանն էլ հանդիպել է Արմավիրի մարզի Պտղունք համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում խորհրդարանականները խոսել են պատգամավորական իրենց գործունեության, հայ-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ԼՂ մեր հայրենակիցների հիմնախնդիրների, կրթության ոլորտի եւ բանակում բարեփոխումների, մեր երկրին վերաբերող օրակարգային տարբեր հարցերի մասին:

Հյուրերն այցելել են օրենսդիր մարմնի գրադարան, եղել ԱԺ թանգարանում, հետեւել օրենսդիր մարմնի առօրյային:

Возможно, это изображение 17 человек, помост и текст

Возможно, это изображение 4 человека и текст

Возможно, это изображение 14 человек, люди учатся и текст

  • Կիսվել: