երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Բաբաջանյանը հերթական կեղծիքն է հրապարակել գերիների վերադարձման շուրջ. Արթենյան

Բաբաջանյանը հերթական կեղծիքն է հրապարակել գերիների վերադարձման շուրջ. Արթենյան

Ժամանակին առիթ ունեցել ենք անդրադառնալու այս անձի զրպարտչական հայտարարություններին, Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի և եկեղեցականների հասցեին սին մեղադրանքներին: Այդ մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշել է Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարագի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:

Մեկնաբանելով օրերս Արման Բաբաջանյանի հայտարարությունը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետը մերժել է իր և Անդրանիկ Քոչարյանի դիմումը, առ այն, որ Կ․ Պոլսի հայոց Պատրիարքի միջնորդությամբ, ով մտերիմ հարաբերություն ունի Էրդողանի հետ, Նորին Սրբությունը աջակցի գերների վերադարձման հարցում, Արթենյանը նշել է. « Ժամանակին առիթ ունեցել ենք անդրադառնալու այս անձի զրպարտչական հայտարարություններին, Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի և եկեղեցականների հասցեին սին մեղադրանքներին: Բաբաջանյանը հերթական կեղծիքն է հրապարակել գերիների վերադարձման շուրջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Անդրանիկ Քոչարյանի մի հանդիպման առնչությամբ, որին ներկա է եղել նաև ինքը։ Իրողությանը ծանոթանալու համար բավարար է դիտել այդ հանդիպման առնչությամբ Անդրանիկ Քոչարյանի հետևյալ ճեպազրույը և հրապարակումը

Ի գիտություն հայտնենք, որ Վեհափառ Հայրապետի միջնորդությամբ Հունգարիայի կառավարության նախաձեռնությամբ 2021թ. հինգ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք, որոնց դիմավորման արարողությանը Հունգարիայի կառավարության պահանջով ներկա է եղել Մայր Աթոռի ներկայացուցիչ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Մայր Աթոռը բոլոր միջազգային ատյաններում և կրոնական տարբեր կառույցներում ու պաշտոնական հանդիպումներում բարձրաձայնել և շարունակում է բարձրաձայնել հայ ռազմագերիների վերադարձի հարցը»։

  • Կիսվել: