չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱԺ-ում քննարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության ժամկետը երկարաձգել ևս 3 տարով

ԱԺ-ում քննարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության ժամկետը երկարաձգել ևս 3 տարով

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացնելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն՝ ասաց, որ այն մեկնարկել է դեռ այս տարվա հունվար-փետրվարին, երբ պատգամավորներն այցելել են սահմանամերձ համայնքներ՝ նախքան հուլիսյան իրադարձությունները:

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունվարի 1-ից:

Այսպիսով, պատգամավորներն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, ինչը հնարավրություն կտա արդեն իսկ օրենքով առկա մի շարք արտոնություններից օգտվել սահմանամերձ համայնքների բնակիչներին: Այս երեք տարի ավելացումը հնարավորություն կտա պետությանը ևս 3 տարի փոխհատուցել սահմանապահ համայնքներում բնակվողների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի, ինչպես նաև ոռոգման ջրի սակագնի 50 տոկոսի չափով։ Սահմանապահ համայնքների բնակիչները ևս 3 տարով կազատվեն հողի և գույքի հարկը վճարելուց:

Գործող օրենքով սահմանվում է, որ եթե ադրբեջանական հրետակոծության և ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ վերացել է մարդու տունը, ապա պետությունը տվյալ համայնքում նոր բնակարան է ձեռք բերում ու տրամադրում բնակիչներին:

Նախագծով ամրագրվում է, որ եթե դա չի հանգեցրել օթևանի ամբողջությամբ կորստի, անկախ վնասվածքի չափից, պետությունը կամ պարտավոր է լինելու վերականգնել, կամ, եթե վերականգնումն անհնար է, ապա տվյալ համայնքում բնակչի համար նոր առանձնատուն կկառուցվի կամ կգնվի: Դպրոցական դասագրքերը սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին առաջիկա երեք տարում կշարունակեն տրամադրվել փոխհատուցմամբ: Սա ամրագրվել է օրենքի ուժով:

  • Կիսվել: