շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
 ԱԺ տնտեսական հանձնաժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց ընկածների հիշատակը

ԱԺ տնտեսական հանձնաժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց ընկածների հիշատակը

3 տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից լայնածավալ հարցակում սկսվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որի արդյունքում ունեցանք հազարավոր զոհեր, և վերջին իրադարձությունները, ոչ միայն ռազմական բնույթի, այլև դժբախտ պատահարի նույնպես մեր շատ հայրենակիցների կյանք արժեցան:

Այս մասին այսօր ԱԺ տնետեասկան հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Հանձնաժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց ընկածների հիշատակը:

  • Կիսվել: