երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԺ-ն իր դռները կբացի «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ի ևս 15 մասնակցի համար. Ալեն Սիմոնյան

ԱԺ-ն իր դռները կբացի «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ի ևս 15 մասնակցի համար. Ալեն Սիմոնյան

Խորհրդարանը 2024 թվականի փետրվարից իր դռները կբացի «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ի եւս 15 մասնակցի համար. դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 1-ը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հանրային քաղաքականության մասին լավ պատկերացում ունեցող, նախաձեռնող և մոտիվացված, կազմակերպչական և վերլուծական հմտություններ, խորհրդարանական ժողովրդավարության նկատմամբ հետաքրքրություն ունեցող երիտասարդնե՛ր, շտապեք դիմել այս ծրագրին:

Սիրելի՛ երիտասարդներ, մեզ համար շատ կարևոր է, որ դուք լավ պատկերացում ունենաք և ուղղակիորեն ներգրավվեք խորհրդարանի աշխատանքներին ու մեր երկրի համար կարևոր որոշումների կայացմանը»,- գրել է նա:

 

  • Կիսվել: