ԱԺ-ի դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված
Ոստիկանները՝ Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների՝ ժամը 15:00-ին կայանալիք ակցիային ընդառաջ, շարքերով փակել են Ազգային ժողովի մուտքերը:
Նշենք, որ ակցիային զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի ներսում ճեպազրույց է տալիս լրագրողներին:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը և նրա աջակիցներն արդեն երկու օր է՝ վրաններով փակել էին Բաղրամյան պողոտան: Սրբազանը հայտարարել էր, որ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 15:00-ին կարևոր անելիքներ ունեն ԱԺ-ի դիմաց, և կոչ էր արել քաղաքացիներին՝ միանալ շարժմանը:
Տեսանյութն՝ այստեղ


