կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ազատում զոհված զինծառայողների հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին. պահանջում են հանդիպում Փաշինյանի ու Պապիկյանի հետ (ուղիղ)

Ազատում զոհված զինծառայողների հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին. պահանջում են հանդիպում Փաշինյանի ու Պապիկյանի հետ (ուղիղ)

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ծնողների պաշտպան Նորայր Նորիկյանը և ուղիղ եթերով ներկայացրել իրավիճակը:

Ըստ նրա՝ ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե ե՞րբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար:

  • Կիսվել: