կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ազատամարտիկների փողոցի տներից մեկի հրդեհի հետեւանքով վիրավորված քաղաքացիների կյանքին վտանգ է սպառնում

Ազատամարտիկների փողոցի տներից մեկի հրդեհի հետեւանքով վիրավորված քաղաքացիների կյանքին վտանգ է սպառնում

Երեւանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում գիշերը բռնկված հրդեհի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված երկու քաղաքացիների վիճակը շարունակում է գնահատվել ծանր, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին հայտնում է  Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 13-ին հրդեհ է բռնկվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 14-ին, ժամը 00։06-ին, մարվել՝ 00։43-ին։

Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են քաղաքացի Օ․ Մ․-ի (ծնված 1951 թ․) դին, տուժած Վ․ Մ․-ին (ծնված 1978 թ․) դուրս բերել տանից, ում բժիշները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Տուժածներ Ա․ Մ․-ն (ծնված 1946 թ․) և Ա․ Մ․-ն (ծնված 1981 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

  • Կիսվել: