երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ազատագրական շարժման երթը՝ դեպի Հանրապետության հրապարակ

Ազատագրական շարժման երթը՝ դեպի Հանրապետության հրապարակ

Ազատագրական շարժման ներկայացուցիչները երթ են իրականացնում Երեւանի փողոցներով, նրանք այսօր անցել է երեւանյան բուհերի մոտով, բարձրախոսով ներկայացրել իրենց օրակարգը, իսկ երթը կավարտվի Հանրապետության հրապարակում:

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ բուհերի ղեկավարների կողմից կլինեն ուսանողների նկատմամբ թաքնված ճնշումներ, որ չմասնակցեն նման միջոցառումներին. «Դասախոսը շատ լուրջ առաքելություն ունի: Նա պետք է իր օրինակով կրթի ուսանողին: Հիշեք, որ դուք իրավագիտակից քաղաքացի եք եւ եթե փորձեք անհամարձակություն դրսեւորել եւ վախի նշույլներով այս կարեւոր պահին հետ քաշվեք եւ այնպես անեք, որ ուսանողները չգան ու տեր կանգնեն մեր երկրին, դուք ուղղակի  ինքներդ հետեւությունը արեք»,-ասաց նա՝ նկատելով, որ սա վերկուսակցական շարժում է:

 

  • Կիսվել: