ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօրվանից ուժի մեջ են մտել հանրային վայրեր այցելությունների նոր սահմանափակումները

Այսօրվանից ուժի մեջ են մտել հանրային վայրեր այցելությունների նոր սահմանափակումները

Այսօրվանից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
 
կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
 
կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք,
 
կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
 
Բացառությունների և ստուգման կարգի մանրամասները՝ տեսանյութում:

 

  • Կիսվել: