ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօրվա իշխանությունների մտքինն ու Թուքիայի և Ադրբեջանի մտքինը նույնն են․ Լևոն Քոչարյան

Այսօրվա իշխանությունների մտքինն ու Թուքիայի և Ադրբեջանի մտքինը նույնն են․ Լևոն Քոչարյան

Այն, ինչ կա իշխանությունների մտքին, նույնն է, ինչ Թուրքիայի և Ադրբեջանի մտքին, դրա համար ենք մենք դուրս եկել պայքարի: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, «Դիմադրության» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝  իշխանությունների նպատակն այն է, որ ամեն կերպ փորձեն առաջ տանել իրենց դավաճանական ծրագիրը, սակայն իրենք փողոց են դուրս եկել դա կանխելու համար։ Լևոն Քոչարյանն այն կարծիքին է, որ եթե չպայքարեին, ապա այս ընթացքում Փաշինյանն ինչ-որ բան արդեն ստորագրած կլիներ։ «Հիմա փորձում ենք ամեն ձև պայքարել, դրա դեմն առնել»,- նշեց նա։

Անդրադառնալով ակցիայի մասնակիցների դեմ ոստիկանների կողմից կիրառվող բիրտ ուժին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ իրենց ղեկավարների, վարչապետի աթոռը զբաղեցնողի վախերի ուղիղ համեմատականն է ոստիկանների թիվն ու ուժը. «Այն ժամանակ, երբ ասում էր՝ հոգիս փառավորվում է, որ ոստիկաններից մահակ են խլում, հիմա էլ երևի հոգին փառավորվում է, երբ տեսնում է, թե ինչպես են ոստիկանները ցուցարարներին ծեծում, բիրտ ուժ կիրառում, ոտք ջարդում»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Հարցին, թե այսօր էլ մեծ թվով ոստիկաններ կան, որոնց ձեռքին կան մահակներ, արդյոք բախումներ կանխատեսում են, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, թե իրանք ինչ են նախատեսում, այնպես չէ, որ դուրս ենք գալիս փողոց և ասում՝ այսօր պետք է բախում լինի։ Երբ մեր խաղաղ ակցիան, մեր սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, փորձում ենք պատ կազմել, պաշտպանվել, այնպես չէ, որ մենք հրահրում ենք այդ բախումը։ Ավելի լավ կլինի այդ ուժեղ տղաներին այդ հարցը տաք»։

Նշենք, որ երեկ Լևոն Քոչարյանին ևս բերման էին ենթարկել։ Վերջինս նշեց, որ իրեն տարել են էրեբունու բաժին։

  • Կիսվել: