կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ արցախյան վերջին դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ արցախյան վերջին դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը նույնպես միացել է Երևանում Փաշինյանի հրաժարականի  և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհնազանդության ակցիաներին։

Նա իր ընկերների հետ փակել էր Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։

Լևոն Քոչարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, եթե նախորդ տարվա բողոքի ակցիաները հասնեին ավարտին, ապա համոզված է՝ արցախյան վերջին ողբերգական դեպքերը չէին լինի։

«Ժողովուրդ, եթե հասկանում եք, թե Արցախը հանձնելով այս ամենն ավարտվելու է, սխալվում եք։ 5 տարի է կրկնում ենք, թե ինչ են բերելու մեր երկրի գլխին այս իշխանությունները։ Ցավոք, տեսնում ենք, որ այդ ամենը լինում է։ Հաջորդը Սյունիքն է լինելու, Գեղարքունիքն է լինելու»,- ասաց նա՝  կոչ անելով բոլորին դուրս գալ փողոց և պայքարել։

Ի դեպ, մեր հարցազրույցից անմիջապես հետո կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով՝ Լևոն Քոչարյանին բերման ենթարկեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: