շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Այսօր թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետևանքներով, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

«Կարճ ժամանակում թմրամիջոցներ օգտագործողը կորցնում է`

հմտությունները,
հետաքրքրությունները,
հոգեկան առողջությունը,
ֆիզիկական առողջությունը:
Թմրամիջոցները սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու, նրա ընտանիքի, հասարակության անվտանգության համար։
Բուժումը հաճախ պահանջում է ոչ միայն թմրաբանական, այլև` հոգեբուժական օգնության տրամադրում:

Զե՛րծ մնացեք թմրամիջոցներից, դրանք վտանգավոր են առողջության և կյանքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: