շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այսօր Մետրոպոլիտենի աշխատակցի օրն է

Այսօր Մետրոպոլիտենի աշխատակցի օրն է

Այսօր՝ մայիսի 15-ին, Մետրոպոլիտենի աշխատակցի օրն է:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական խոսք է հղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը:

«Սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա առթիվ։

Այսօր Ձեր մասնագիտական տոնն է, բայց մեր՝ շնորհակալության օրը։

Ես միանում եմ Ձեր հասցեին հնչող երախտագիտության յուրաքանչյուր խոսքին և հավելում, որ շնորհակալ ենք այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք Ձեր աշխատանքին, քանզի դուք եք Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարողները։

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, քաջառողջություն և հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին»,-նշել է նա:

  • Կիսվել: