շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր Երևանում կկայանա Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը

Այսօր Երևանում կկայանա Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը

Հայտնի ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին:

Հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ) ժամը 18:00-ին:

Ղասաբօղլյանը «Փյունիկի» սան էր։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության ժամանակ դեբյուտային խաղն անցկացրել էր «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ Ղասաբօղլյանը նաև ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում: Վերջին շրջանում նա անցել էր մարզչական աշխատանքի Ղազախստանում:

Ղասաբօղլյանը կյանքից հեռացել էր օգոստոսի 9-ին` 34 տարեկանում Ղազախստանում:

 

  • Կիսվել: